Գիտական աշխատանքների և նոր հնարավորությունների համադրում
ChatGPT Desktop-ին (Codex-ին) հասանելիություն եմ տվել մեր բոլոր գիտական հոդվածներին, սևագրերին ու հոդվածների գաղափարներին։ Երբ հանդիպում եմ գրանտի հայտարարության կամ հայտնվում է մի գիտնական, որի հետ համագործակցության հնարավորություն կա, Codex-ին հարցնում եմ, թե ինչ ընդհանուր բան կա մեր գիտական հոդվածների ու գաղափարների և այս գրանտի կամ գիտնականի գործունեության միջև, ու խնդրում եմ տարբերակներ առաջարկել։
Սովորական ChatGPT/Claude-ով ես պիտի կամ ամեն անգամ կցեմ մեր բոլոր հոդվածները, կամ ասեմ՝ գնա ինտերնետից գտնի, ու երբեք չեմ իմանա, թե որքանով լիարժեք գտավ։ Իսկ Desktop/Codex-ով մի անգամ բոլորը հավաքել եմ, ու ինքը գիտի՝ որտեղ են հոդվածները։ Մի անգամ էլ կարող եմ ասել՝ մի էջ պատրաստի, որտեղ բոլոր հոդվածների մասին հակիրճ ամփոփումներ կան ու հղումներ՝ բուն հոդվածների տեքստերին, որ եթե կարիք լինի, մտնի ու կարդա։